Ապագայի անորոշությո՞ւն, թե՞ ապրուստի փնտրտուք․ ինչու՞ են երիտասարդները գյուղերը թողնում տարեցներին
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մշտական բնակչության թիվը 2020թ․-ին կազմել է 227.7 հազ․ մարդ, 2025թ.-ին՝ 215.7 հազ. մարդ։ Մարզի գյուղական բնակչության թիվը 2020թ․-ին կազմել է 161,1 հազ․մարդ, 2025թ․-ին՝ 147.0 հազ. մարդ։
Վարդենիս համայնքի սահմանամերձ գյուղերից, մասնավորապես Սոթք, Կախակն, Ազատ և այլ բնակավայրերից, շատ ընտանիքներ՝ հիմնականում երիտասարդ, հեռանում են։ Տեղի բնակիչների խոսքով՝ պատճառները տարբեր են՝ անվտանգային և սոցիալական խնդիրներ, ենթակառուցվածքների բացակայություն և այլն։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում նշված գյուղերում ենթակառուցվածքների բարելավման՝ ճանապարհների բարեկարգման, հանրային տրանսպորտով ապահովման, ջրամատակարարման բարելավման, կրթամշակութային կենտրոնների բացման ուղղությամբ։
Վարդենիս համայնքի սահմանամերձ գյուղական բնակավայրերում աշխատատեղեր ստեղծելուն և արտագաղթը կանխելուն միտված ի՞նչ ծրագրեր են իրականացվում։
Նախարարությունից ու մարզպետարանից արձագանքել են Regions TV-ի հարցմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
