Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Փետրվար 09,2026 14:36
Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,– այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
