Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը | Region

Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Փետրվար 09,2026 22:15

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը բարձրացել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 158-րդ տեղը։ Նշենք, որ 23-ամյա թենիսիստուհին հիվանդության պատճառով շուրջ երկու ամսվա ընդմիջումից հետո օրեր առաջ մասնակցել է Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած WTA 250 շարքի մրցաշարին։ Նա հաղթական մեկնարկ է ապահովել, սակայն դրանից հետո ավարտել է ելույթները։

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդ տեղում է լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիայի բաց առաջնության նորընծա չեմպիոն, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։

armsport.am

Նորություններ