Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 11,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի  11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, փետրվարի  11-15-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը  փետրվարի 12-15-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Հհ 10.02

Երևան քաղաքում`

Փետրվարի 11-12-ը, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի  11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 10.02

Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    15.7°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -24.3°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -2.1°C

Նորություններ