Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ից վերադարձել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով
Փետրվար 10,2026 18:25
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում, մինչև 18 տարեկան տղաների տրիոում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։
Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։
Ավելի վաղ Հայկ Սարգսյանը դարձել էր մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Խաչատրյանը նույն տարիքային խմբի առաջնությունում նվաճել էր մեր հավաքականի միակ ոսկե մեդալը։
Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 10-րդ տեղը։

