ԱՄՆ փոխնախագահ Վենսը X-ից հեռացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին իր գրառումն ու լուսանկարները | Region

ԱՄՆ փոխնախագահ Վենսը X-ից հեռացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին իր գրառումն ու լուսանկարները

Փետրվար 10,2026 17:40

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ից հեռացրել է իր գրառումն ու լուսանկարները Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին։ Առավոտյան Վենսի իր էջի գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղկիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Վենսն իր էջում կիսվել է իր խոսնակի գրառումով, որտեղ, սակայն, բացակայում է Հայոց ցեղասպանություն եզրույթը։ «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»,-նշված է ԱՄՆ փոխնախագահի խոսնակի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարի Ապրիլի 24-ի իր ուղերձում ևս չի նշել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, փոխարենն օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը:

Նորություններ