«Եթե ամեն մարդ իր գործը լավ անի…»․ ո՞րն է լճկաձորցի գյուղատնտեսի ուղերձը | Region

«Եթե ամեն մարդ իր գործը լավ անի…»․ ո՞րն է լճկաձորցի գյուղատնտեսի ուղերձը

Փետրվար 11,2026 17:45

Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի բնակիչ Դերենիկ Բեջանյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, գիտությունների թեկնածու է։ Գործի գիտակ լճկաձորցին կյանքի մեծ մասը նվիրել է գյուղատնտեսությանը։ Նա այգիներ է հիմնում, 18 տեսակի պտղատու ծառեր աճեցնում, զբաղվում մեղվապահությամբ, մասնագիտական խորհուրդներով օգնում է բոլորին։

Դերենիկ Բեջանյանի խոսքով՝ ամեն մարդ պետք է իր հայրենիքի համար մի բան անի, որ երկիրը երկիր դառնա։ «Եթե ամեն մարդ իր գործը լավ անի, ամեն ինչ տեղը կընկնի»,- Regions TV-ի հետ զրույցում նշեց բազմավաստակ գյուղատնտեսը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ