Ֆրանսիական ոստիկանությունը Լուվրի տոմսերի խարդախությամբ զբաղվող ցանց է բացահայտել
Փետրվար 12,2026 20:58
Ֆրանսիական ոստիկանությունը լուժարել է Փարիզի Լուվրում տոմսերի խարդախության «մեծածավալ» ցանց, հինգշաբթի հայտարարել է թանգարանը։
Ըստ AFP-ի՝ հետաքննությանը հետևող աղբյուրը հայտնել է, որ երկու աշխատակից ձերբակալվել է։
Գործողությունը կատարվել է երեքշաբթի Լուվրից ստացված հաղորդագրությունից հետո, AFP-ին հայտնել է համաշխարհային ճանաչում ունեցող հաստատության մամուլի խոսնակը։ «Թանգարանին հասանելի տեղեկության հիման վրա մենք կասկածում ենք խոշորածավալ խարդախություն կազմակերպող ցանցի գոյության մասին»,- հավելել է նա։
