ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին | Region

ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին

Փետրվար 13,2026 13:36

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան հանձնեց գնդապետ Արման Մկրտչյանին՝ Միացյալ Նահանգներում որպես ՀՀ ռազմական կցորդ իր օրինակելի ու անբասիր ծառայության համար։ Այս մասին տեղեկացնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Իր պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը գերազանց պլանավորման, համագործակցության ու հետևողականության միջոցով ապահովել է ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ու մեր երկրների միջև երկխոսությունը։ Գնդապետ Մկրտչյանի ջանքերն ուղղակիորեն նպաստել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների խորացմանը, մեր զինված ուժերի միջև անվտանգային և ուսումնավարժական հարցերում համագործակցության ամրապնդմանը։

Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում գնդապետ Մկրտչյանին նվիրված ծառայության ու առաջնորդման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նորություններ