Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հարություն Հարությունյանի արդյունքը | Region

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հարություն Հարությունյանի արդյունքը

Փետրվար 14,2026 21:09

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը։ Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանն ուժերը փորձեց հսկա ոլորավայրէջք մրցաձևում։

Մեկնարկին դուրս եկած 81 մարզիկների պայքարում հայ դահուկորդը գրանցեց 1:28.91 արդյունք։ Այս ցուցանիշով Հարությունյանը զբաղեցրեց 63-րդ հորիզոնականը։

Քանի որ կանոնակարգի համաձայն երկրորդ փուլի ուղեգիր էին նվաճում միայն լավագույն 30 արդյունքը գրանցած մարզիկները, Հարությունյանը չկարողացավ շարունակել պայքարը այս մրցաձևում։

Սակայն նրա օլիմպիական ելույթներն այսքանով չեն ավարտվում. փետրվարի 16-ին մեր մարզիկը հանդես կգա նաև ոլորավայրէջքի մրցումներում։

armsport.am

Նորություններ