Փակվող դպրոց, անորոշ ապագա, արտագաղթ․ կկարողանա՞ Հովտունը կանգնել ոտքի | Region

Փակվող դպրոց, անորոշ ապագա, արտագաղթ․ կկարողանա՞ Հովտունը կանգնել ոտքի

Փետրվար 16,2026 17:30

Հովտուն բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասանապահությամբ և հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ։ Նախորդ տարի Հովտունում մանր և խոշոր եղջերավոր անասունները հիվանդացան դաբաղով, ինչը մեծ վնաս հասցրեց գյուղացիներին․ շատերն այլևս ցանկություն չունեն զբաղվել անասնապահությամբ, հիասթափվել են։ Խնդրահարույց է նաև գյուղմթերքի իրացումը։

Բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Առաքելյանը Regions TV-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի խնդիր։ Հատկապես կարևորում են գյուղի դպրոցի հարցը։ Կրթօջախը փակման եզրին է։ Գյուղի բնակիչների պնդմամբ՝ դա էլ ավելի մեծ ծավալներով արտագաղթի պատճառ կհանդիսանա։

Հովտունի բնակիչները սպասում են փոփոխությունների, որպեսզի գյուղի և քաղաքի միջև իրենց ընտրությունը լինի առաջինի օգտին։ Չէ՞ որ գյուղերը դատարկվում են, երիտասարդները հեռանում են, և դա ցավալի է հատկապես տարեցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/witBzkTsTjA

 

Նորություններ