Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 17,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.6°C (2016թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.3°C (2017թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.2°C
