Մելիքյանը հանդիպել է Մխիթարյանին. հայտնի է ֆուտբոլիստի դիրքորոշումը հավաքականի վերաբերյալ | Region

Մելիքյանը հանդիպել է Մխիթարյանին. հայտնի է ֆուտբոլիստի դիրքորոշումը հավաքականի վերաբերյալ

Փետրվար 16,2026 15:37

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Իտալիայի Ա Սերիայի «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը, որից հետո հանդիպում է ունեցել միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

​Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

​Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը վերահաստատել է, որ կարիերայի այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային ելույթների վրա:

​Նշվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են նաև եվրոպական և հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

armsport.am

Նորություններ