Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է | Region

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Փետրվար 16,2026 22:01

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է 17:00-ին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նորություններ