Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝
Մարտի 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 20-ի գիշերը նաև մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 20.4°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -10.5°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 6.4°C