Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու կալանքը փոխվեց տնային կալանքով
Փետրվար 17,2026 20:50
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց։
Դատարանը կալանքը փոխարինեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, կիրառեց նաև գրավ՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։
