Իրանի ռազմածովային ուժերը մի քանի ժամով կփակեն Հորմուզի նեղուցը
Փետրվար 17,2026 21:31
Իրանի ռազմածովային ուժերը մի քանի ժամով կփակեն Պարսից ծոցում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մի մասը, հաղորդում է Mehr-ը։
Նշվում է, որ ռազմածովային զորավարժությունների ժամանակ նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի՝ անվտանգությունն ապահովելու և նավարկության կանոնակարգերի պահպանումն ապահովելու համար։
Զորավարժությունների ընթացքում կկիրառվեն ռազմական արձագանքի սցենարներ՝ սպառնալիքներին ի պատասխան։
