Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 19,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`4-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 19-ին, 22-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար  19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Հհ 18.02

Երևան քաղաքում`

Փետրվարի 19-ի գիշերը և կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 18.02

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            6.1°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -21°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            0.4°C

Նորություններ