Երևանում կրակոցներ են հնչել. Կան վիրավորներ
Փետրվար 18,2026 16:57
Քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել:
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ, կա տասը վիրավոր: Տասից յոթը տեղափոխվել են «Արմենիա» բուժկենտրոն, նրանցից մեկը մահացել է վիրահատարանում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն ծանր։
