Արտագաղթ, փակվող դպրոց, անասնագլխաքանակի անկում․ ի՞նչ է սպասվում Բանդիվանին
Փետրվար 18,2026 18:25
Բանդիվանը Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերից է, որը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 27 կմ հեռավորության վրա։ Տեղի բնակիչների խոսքով՝ իրենց մտահոգող հիմնական խնդիրն արտագաղթն է։ Այսօր գյուղում փաստացի բնակվում է 247 մարդ, մեծ մասը՝ տարեցներ։
Բանդիվանի դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ։ Գյուղացիներն անհանգստացած են, և Regions TV-ի հետ զրույցում նշեցին՝ եթե դպրոցը փակվի, շատ ընտանիքներ կլքեն գյուղը, ոմանք էլ կկորցնեն իրենց աշխատանքը։ Բնակիչներն այլևս չեն ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ասում են՝ ամեն ինչ թանկացել է, ձեռնտու չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
