Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ | Region

Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են մայրիկի մոտ

Փետրվար 18,2026 21:05

Անցած տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձել են իրենց մայրիկի
մոտ, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին եղել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Պարզվել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում, ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։

Նորություններ