Վրաստանում բնակության թույլտվություն ունի Հայաստանի ավելի քան 5000 քաղաքացի. Վրաստանի վարչապետ
Վրաստանում բնակության թույլտվություն ունի ավելի քան 107 հազար օտարերկրացի։ Դրա մասին «Грузия Online»-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա քննարկել է բնակության թույլտվությունների տրամադրման վիճակագրությունը և նշել, որ Վրաստանում որպես օտարերկրացի բնակվող Ռուսաստանի քաղաքացիների 30%-ն իրականում վրացիներ են։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ բնակության թույլտվություն է տրամադրվել 23 հազար 930 մարդու, որոնց մեծ մասը Վրաստանում սովորող ուսանողներ են։ Երրորդ տեղում է Ադրբեջանը՝ 6,3%-ով։ Պետք է նաև ենթադրել, որ այդ մարդկանց մեծ մասը նախկինում Վրաստանից հեռացած, այժմ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող և Վրաստան վերադարձած ադրբեջանցիներ են։
Հայաստանի՝ 4,8%, ավելի քան 5000 մարդ։ Այստեղ, ըստ մեր ենթադրությունների, նրանք այն մարդիկ են, ովքեր լքել են Վրաստանը, ստացել են Հայաստանի քաղաքացիություն, ապա վերադարձել»,- նշել է Կոբախիձեն։
