ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ–ում առավել մեծ թվով առաջին չորս ազգային փոքրամասնությունների տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝
Ռուս՝ 14 հազար 76
Ասորի՝ 2 հազար 755
Քուրդ՝ 1 հազար 663
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե:
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:
Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:
