Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը
Փետրվար 19,2026 22:15
Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը մեկնաբանել է իր եղբոր ձերբակալության մասին լուրը: Միապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է լիարժեք, արդար և պատշաճ հետաքննություն անցկացնել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի կողմից իր դիրքի չարաշահման կասկածների վերաբերյալ, և որ թագավորական ընտանիքը դրանում համակողմանի աջակցություն կցուցաբերի:
«Քանի դեռ քննությունը շարունակվում է, իմ կողմից սխալ կլինի այդ գործընթացի վերաբերյալ այլ մեկնաբանություններ տալը»,- հավելել է Չարլզ III-ը:
Թագավորի կրտսեր եղբայրը կասկածվում է պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում չարաշահումների համար։ Նա զրկվել էր արքայազնի տիտղոսից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա սերտ կապերի մասին:
