Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 21,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի կեսօրից հետո, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ը սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.3°C (2017թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.5°C
