Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի, 3 մարմնամարզիկ եզրափակիչում է | Region

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի, 3 մարմնամարզիկ եզրափակիչում է

Փետրվար 20,2026 16:21

Օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 17-23-ն անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը պետք է մասնակցեր հենացատկի վարժության որակավորման փուլին, բայց ծնկի վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չի գա:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից աշխարհի գավաթի երազափիչ են դուրս եկել Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Մամիկոն Խաչատրյանը եւ Համլետ Մանուկյանը դուրս են եկել նժույգ թափեր վարժության եզրափակիչ: Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլը երկրորդ տեղով վաստակելով 14.966 միավորով: Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել 3-րդ տեղով՝ վաստակելով 14.866 միավոր:

Նորություններ