Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ | Region

Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Փետրվար 21,2026 11:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 150 օրով 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն անօրինական է համարել նրա սահմանած մաքսատուրքերի մեծ մասը:

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ից: Դրանք երկարաձգելու համար նախագահին հարկավոր կլինի Կոնգրեսի հավանությունը:

Թրամփը քննադատել է դատարանի որոշումը՝ այն անվանելով անհեթեթ: Այնուամենայնիվ, նա ենթարկվել է որոշմանը և չեղյալ հայտարարել այն մաքսատուրքերը, որոնք դատարանն անօրինական էր համարել:

Ըստ տնտեսագետների՝ Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են հնարավոր վերադարձի: Ըստ Թրամփի, սակայն, այդ հարցի շուրջ դատական գործընթացը երկուսից հինգ տարի կտևի:

Նորություններ