Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար
Փետրվար 21,2026 15:45
Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար՝ ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանն ապահովել էր Ադրբեջանից նավթի մեկանգամյա անվճար տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան: Հաջորդ խմբաքանակի տեղափոխումն իրականացվել է ատանդարտ սակագնով։
Լրատվամիջոցները նշում են, որ սակագների հարցը դարձել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի քննարկման գլխավոր թեման:
