Սարգիս Մանուկյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման
Փետրվար 21,2026 20:57
«ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը Բելգիայում անցկացված «WWRR GM reeks» շախմատի շրջանային մրցաշարում լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման»,-հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել առաջին հորիզոնականը և 73.6 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։
