Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 25,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Հհ 24․02

Երևան քաղաքում`

Փետրվարի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո, 27-28-ը, մարտի 1-ին սպասվում են տեղումներ, գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևքան 24․02

Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.5°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -25.5°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    1.2°C

Նորություններ