Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը | Region

Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը

Փետրվար 24,2026 22:13

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի շրջանի նորընտիր վարչությանը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Երեքշաբթի, 24 Փետրուար 2026-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային նորընտիր վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Իշխան Եղիայեանի, ստանալու համար Հայրապետին օրհնութիւնը։

Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան՝ զայն նկատելով մարդակերտումի ու հայակերտումի դպրոց, ուր մեր զաւակները ո՛չ միայն մարմնամարզական կրթութիւն կը ստանան, այլեւ կը լեցուին հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներով։

Ատենապետը ընդհանուր գիծերով Վեհափառ Հայրապետին ներկայացուց վարչութեան յառաջիկայ ծրագիրներն ու կատարելիք աշխատանքները»։

Նորություններ