Առնետների դեմ ամենօրյա պայքար․ տնակում ապրելը՝ ծանր փորձություն
Փետրվար 26,2026 11:00
55-ամյա Ալվարդ Աթոյանը Գյումրիի տնակային թաղամասերից մեկի բնակիչ է։ Երկրաշաժի հետևանքով զրկվել է տնից, և մինչ օրս չի ստացել իր հասանելիք բնակարանը։
Նա ամեն օր պայքարում է առնետների դեմ՝ սոսինձով, թակարդներով, սակայն ապարդյուն։ Կատակում է՝ խելացի են, արդեն գիտեն, որ թակարդ կա դրած, կարողանում են շրջանցել։ Եղել է դեպք, երբ մեկ օրում 7 առնետ է ընկել թակարդը։
Տիկին Ալվարդի համար տնակում ապրելը ծանր փորձություն է դարձել, նշում է՝ կիսաքանդ կացարանում այլևս հնարավոր չէ ապրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
