«Ակնհայտ է՝ ԱՄՆ-ը ռազմական պլան ունի»․ Անդրիաս Ղուկասյան
Փետրվար 25,2026 17:00
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական ուժեր է կուտակում տարածաշրջանում, պատերազմի վտանգ իսկապես կա»։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում հայտարարեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
«ԱՄՆ-ի գլխավոր նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, ակնհայտ է՝ ունեն ռազմական պլան»,- ավելացրեց Ղուկասյանը։ Բանախոսը վստահ է՝ իրավիճակը կհանգուցալուծվի շատ մոտ ապագայում։
«ՀՀ իշխանություններն այսօր չեն կարող այդ հարցում հստակ դիրքորոշում ունենալ, որովհետև ի վիճակի չեն գործընթացում որևէ դերակատարում ունենալ, և ընտրել են չեզոք դիրորոշումը»,-նշեց Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
