Ձիթհաններով հայտնի գյուղը․ որո՞նք են Ֆանտանի խնդիրներն ու զարգացման հեռանկարները | Region

Ձիթհաններով հայտնի գյուղը․ որո՞նք են Ֆանտանի խնդիրներն ու զարգացման հեռանկարները

Փետրվար 26,2026 17:30

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում գրանցված է 1153 բնակիչ, փաստացի ապրում են մոտ 900-ը։ Դպրոցում սովորում է 132 աշակերտ։ Ֆանտանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Ժամանակին այս գյուղում ապրել են նաև ռուս մոլոկաններ և քրդեր։ Հիմա միայն հայեր են և եզդի համայնքի 2 ընտանիք։ Ֆանտանում է հաստատվել նաև Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիք։

Այս բնակավայրը հայտնի է իր ձիթհաններով, որտեղ օգտագործվող սերմերի մի մասը հենց տեղական արտադրության են։ Ֆանտանում շատերն են զբաղվում կտավատի, նաև հացահատիկային մշակաբույսերի՝  ցորենի, գարու, հաճարի մշակությամբ։

Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Իվանյանը, երբ սուբսիդավորում է լինում, մշակողների թիվը զգալիորեն ավելանում է։ Գյուղի բնակիչներին հիմնականում մտահոգում է ջրի խնդիրը, որը սրվում է ամռան ամիսներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ