Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։
Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ը ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.5°C (2016թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.8°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.9°C
