Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով | Region

Վահագն Չախալյանի կալանքը փոխվեց տնային կալանքով

Փետրվար 26,2026 17:00

«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ նվազել են ռիսկերը, խափանման միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճանի, որ հնարավորություն լինի ազատության հետ կապված խափանման միջոց կիրառել։

Դատարանը համարում է, որ մարտի 4-ից խափանման միջոցը պետք է փոխել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով ընտանիքի նյութական վիճակը՝ գրավ չի կիրառվի, բայց համակցված կլինի բացակայելու արգելքը։

Նորություններ