Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում | Region

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում

Փետրվար 26,2026 21:34

Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

Մեր մարզուհին 1/4 եզրափակչում հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Վաղը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

Նորություններ