Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է, ցածր տեսանելիություն
Փետրվար 27,2026 11:34
Փետրվարի 27-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարորդներին հորդորում ենք այդ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
