Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 28,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.6°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.5°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.4°C
