Փոշի, քանդված ճանապարհներ ու հողատարածքներ․ ո՞վ կլսի Ջրաբերի բնակիչներին
Փետրվար 27,2026 14:47
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրը մոտ 450 բնակիչ ունի։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Ջրաբերի բնակիչ Սամվել Հայրապետյանի խոսքով իրենց գյուղը հայտնի է եղել մաքուր օդով, սակայն այժմ բոլորովին այլ վիճակ է։ Տարածքում գործող ավազահանքերն աղտոտում են օդը։ Ավելին, Սամվել Հայրապետյանի պնդմամբ, այդ հանքերից ավազ տեղափոխող բեռնատարները քանդում և աղտոտում են փողոցները, նաև գյուղացիների հողատարածքներն են մասնատվում։
Նշում է՝ բազմիցս դիմել են համայնքապետարան ու մարզպետարան, անգամ ճանապարհ են փակել, սակայն ոչ մի դրական փոփոխություն չկա։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
