Մասիսի բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով կբարձրանան. Մասիսի համայնքապետ | Region

Մասիսի բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով կբարձրանան. Մասիսի համայնքապետ

Փետրվար 27,2026 17:57

Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով։ Այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը:

«Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել, որ Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերն ընթացիկ տարվա մայիսի 1-ից կբարձրանան 15–20 տոկոսով։

Ուշագրավ է, որ իշխանութունը ԱԺ ընտրությունների նախաշեմին աշխատավարձեր ու կենսաթոշակներ է բարձրացնում։ Ընդդիմությունը սա որակում է որպես «նախընտրական կաշառք»։

Նորություններ