Նման գործընթացները կարող են ազդել ընտրողների ազատ ու հավասար կամարտահայտման վրա․«Ականատես» դիտորդական առաքելությունը թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին
Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում պետական և համայնքային մակարդակներում հանրայնացվել են սոցիալական աջակցության և աշխատավարձերի բարձրացման մի շարք որոշումներ (կենսաթոշակներ, նպաստներ, մանկապարտեզների աշխատակիցների վարձատրություն)։
Թեև այդ որոշումները գտնվում են լիազոր մարմինների իրավասության շրջանակում, դրանց ընդունումն ու ակտիվ հանրայնացումը ընտրություններին անմիջապես նախորդող փուլում առաջացնում է՝
մրցակցային հավասարության խաթարման ռիսկեր
վարչական ռեսուրսի կիրառման մտահոգություններ
իշխանության և քաղաքական մրցակցության սահմանների աղճատման վտանգ
Առանձնապես խնդրահարույց են այն նախաձեռնությունները,
որոնք նախապես նախատեսված չեն եղել հաստատված ծրագրերով կամ բյուջեով
որոնց իրականացումը կամ հանրայնացումը համընկնում է ընտրական գործընթացի ժամանակացույցի հետ
Միջազգային չափորոշիչների համաձայն (OSCE/ODIHR, 2021)՝ նախընտրական շրջանում պետական մարմինները չպետք է սոցիալական կամ ֆինանսական նախաձեռնությունները օգտագործեն որպես ընտրողներին գրավելու միջոց։
Նման գործընթացները, հատկապես կուտակային ազդեցությամբ, կարող են ազդել ընտրական միջավայրի ընկալման և ընտրողների ազատ ու հավասար կամարտահայտման վրա։
«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևել զարգացումներին՝ գնահատելով դրանց համապատասխանությունը ազատ, արդար և հավասար ընտրությունների սկզբունքներին։
