ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարում
Փետրվար 28,2026 19:21
Ռուսաստանի մշտական ներկայացուցչության տվյալներով՝ այսօր նախատեսված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Ռուսաստանն ու Չինաստանն են պահանջել նիստ գումարել․ Ֆրանսիան, Բահրեյնը և Կոլումբիան նույնպես կոչ են արել նիստ հրավիրել։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Նիստի ժամանակ Ռուսաստանը պահանջելու է, որ ԱՄՆ և Իսրայելը անհապաղ դադարեցնեն իրենց անօրինական գործողությունները, քանի որ այդ երկրների արկածախնդրությունը խաթարում է ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
