Իրանի վրա հարձակման հետևանքով այս պահին զոհերի թիվը 201 է, 53 մարդ զոհվել է դպրոցի վրա հարվածի հետևանքով | Region

Իրանի վրա հարձակման հետևանքով այս պահին զոհերի թիվը 201 է, 53 մարդ զոհվել է դպրոցի վրա հարվածի հետևանքով

Փետրվար 28,2026 22:49

Իրանի վրա այսօր առավոտյան ամերիկյան և իսրայելական հարվածների  հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, վիրավորվել է 747 մարդ։ Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտնել է Կարմիր մահիկի խոսնակը։  Ըստ նույն աղբյուրի՝ հարվածի տակ են հայտնվել Իրանի 31 նահանգներից 24-ը։

Իսրայելը, ինչպես հայտնում է BBC-ն,  հայտարարել է, որ «չեզոքացրել է  իրանական ռեժիմի մի քանի բարձրաստիճան զինվորականների։

Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են,  առնվազն 53 մարդ է զոհվել Իրանի աղջիկների դպրոցի վրա հարվածի հետևանքով։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ռազմական գործողությունները վերջ կդնեն ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտան տապալել իրենց կառավարիչներին:

BBC-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով պատասխան հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Իսրայելի մի շարք քաղաքաներ ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանները։

Նորություններ