Իշխանությանը թշնամու կերպար է պետք․ Միքայել Նահապետյան
«Գյումրի 2»-ը համապետական ընտրություններում չի գործի, մարդիկ ընտրելիս առաջնորդվում են ոչ թե թաղի, ծանոթի, ասֆալտի գործոնով, այլ նրանով, թե առաջիկա հինգ տարում ինչ հանրային-պետական քաղաքական կուրս է լինելու: Այս մասին Regions TV-ի հետ զրույցում հայտարարեց «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը:
«Իշխանությանը թշնամու կերպար է պետք, որ չմոտիվացված ընտրողներին համոզի, որ վիճակն օրհասական է, պետք է կանգնեք մեր մեջքին, որ լավ լինի, դրա համար հրեշի կերպար են նկարում, բայց իրականությունն այն է, որ նրանք «արխային» են, որ մեծամասնություն կկազմեն»,-մեկնաբանեց Նահապետյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, ապա ընդդիմությունը չպետք է թույլ տա, որ իշխանությունը հակաժողովրդավարության իմիջ ձևավորի իրենց շուրջ, բոլորին պետք է կոչ անեն գնալ և մասնակցել ընտրությունների:
