Թուրքիա-Իրան սահմանին դադարեցվել են ուղևորափոխադրումները
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Թուրքիա-Իրան սահմանի մաքսային անցակետերում արտակարգ իրավիճակ չկա և սահմանային անցակետերը լիովին չեն փակվել։
Ըստ նրա՝ առևտրային բեռնափոխադրումները շարունակվում են վերահսկվող եղանակով, փոխադարձաբար դադարեցվել են միայն ամենօրյա ուղևորափոխադրումները Աղրը-Գյուրբուլաք, Վան-Քափըքյոյ և Հաքքարի-Էսենդերե սահմանային անցակետերում։ Նշվեց, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո ստեղծված իրավիճակը համապարփակ գնահատվել է, և որպես նախազգուշական միջոցառում երկու ուղղություններով էլ դադարեցվել են ամենօրյա ուղևորափոխադրումները։ Բոլաթը նաև նշել է, որ Իրանը թույլ է տալիս իր քաղաքացիներին մուտք գործել երկիր Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան թույլ է տալիս իր քաղաքացիներին և երրորդ երկրների քաղաքացիներին մուտք գործել Թուրքիա Իրանից։
Օմեր Բոլաթը նաև նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է մաքսային անցակետերում տիրող իրավիճակին ու ձեռնարկում անհրաժեշտ միջոցները անվտանգ, կարգավորված ու արագ անցումների համար։
Աղբյուր՝ ermenihaber.am
