Մխիթարյանը շրջանցել է Վերոնի ցուցանիշը
Մարտ 02,2026 13:01
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայում կատարած գոլային փոխանցումների քանակով շրջանցել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Խուան Սեբաստյան Վերոնին:
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում իր ակտիվում ունի արդեն 41 արդյունավետ փոխանցում, մինչդեռ Վերոնի ցուցանիշը կազմում է 40:
Այս տպավորիչ վիճակագրության և արդյունավետ խաղի ֆոնին միլանյան գրանդը սոցցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպանին։
