Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ | Region

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Մարտ 02,2026 13:58

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ, հաղորդում է Tasnim-ը։

«Մենք գտնվում ենք լայնածավալ պատերազմի մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ագրեսիային պատասխանեց՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, պատրաստ է և կվրեժխնդիր լինի իր առաջնորդի արյան համար», – նշել է Արաղչին։

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Նա նաև հայտարարել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն և հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ​​ճանապարհով։

Նորություններ