Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան` 2- 5 մ/վ, մարտի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 4-8 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.6°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.5°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.1°C
