Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է | Region

Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է

Մարտ 02,2026 15:09

Փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

«Անձը կալանավորվել է»,- հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ որ փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Նորություններ